Ռուսաց լեզվի՝ 80-ից ավելի ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

wus

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 21-26-ը անցկացվեցին ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։  Կենտրոնի կազմակերպած խորացված դասընթացներին մասնակցում էին ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 80 ուսուցիչներ՝ Երևանից և մարզերից։  

Համաձայն ՀՀ կառավարության ընդունած «Ընդհանուր կրթության մասին» օրենքի՝ հինգ տարին մեկ հանրապետության ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր վերապատրաստում և ստանան անհրաժեշտ կրեդիտներ։ Չափորոշիչները և ծրագիրը հաստատում է ԿԳՄՍ նախարարությունը։

--00--ԼՀ