Իրանում հավանություն են տվել հիջաբ կրելու մասին օրենքի խստացմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

իրան

Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել պարտադիր կարգով հիջաբ կրելու օրենքը խախտելու համար պատիժների խստացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Հաջորդ փուլում նոր օրենքը կներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդին՝ պահպանողական հոգևորականներից կազմված վերահսկող մարմնին։

Ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, օրինագիծը բաղկացած է 70 հոդվածից, որոնք նախատեսում են շատ ավելի խոշոր տուգանքների և երկարաժամկետ բանտային պատիժների սահմանում այն կանանց համար, որոնք հրաժարվում են հիջաբ կրել, նոր խիստ պատիժներ՝ հայտնի անձանց ու օրենքը խախտող ընկերությունների համար, ինչպես նաև արհեստական ​​ինտելեկտի օգտագործում՝ հիջաբ կրելու կանոնները խախտող կանանց հայտնաբերելու համար:

Իրանական ներկայիս օրենսդրության համաձայն՝ այդ կանոնների խախտման համար սպառնում է 10 օրից մինչև երկու ամիս ժամկետով ազատազրկում կամ 50 հազարից մինչև 500 հազար իրանական ռիալի (1-ից 10 եվրո) չափով տուգանք: Օրենքների նոր փաթեթը նախատեսում է հինգից մինչև տասը տարի ժամկետով բանտային կալանք, ինչպես նաև մինչև 360 միլիոն իրանական ռիալի (7800 եվրո) չափով տուգանք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ