ՄԻՊ արագ արձագանքման խումբը հանդիպել է Մաշտոցի պուրակից բերման ենթարկված քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

l-DY7sDhQfNN

Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում։

Առանձնազրույցներ են անցկացվել բերման ենթարկված անձանց` Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի ու Հայկ Սահակյանի հետ, ներկայացվել են նրանց իրավունքները։

Հանդիպման ժամանակ  բարձրացված խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ներկայացուցիչների հետ։

Այցի արդյունքները կամփոփվեն, և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

--00—ՅՄ