ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 2 ավտոմեքենայի, որոնցից մեկն էլ բախվել է այլ ավտոմեքենայի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հովհաննես Գրիգորյանի գլխավորութամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ
Փրկարար ծառայության թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ