Ավտովթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen Polo»-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ժամը 07։30-ի սահմանում Հովտաշատ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Խաչիկ Վերանյանի վարած «Mercedes» մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 40-ամյա Նարեկ Դոլունցի վարած «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները։

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ն. Դոլունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

--00—ԼՄ