Լաչինի միջանցքը պետք է ուժով բացենք, եթե չենք ուզում արցախցիները սովամահ լինեն. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

Լաչինի միջանցքը պետք է ուժով բացենք, եթե չենք ուզում արցախցիները սովամահ լինեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, հարցն այն է, որ մենք մեր խնդիրը միշտ փորձում ենք հեռացնել մեզնից և պատասխանատվությունը գցել այլ երկրների վրա։ Ըստ քաղաքագետի Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սպասարկում են իրենց պետական շահերը, իսկ ո՞ւմ շահերն ենք մենք սպասարկում։

Պողոսյանը նաև առաջնային դարձրեց այն հարցադրումը, թե ի՞նչ է արել Հայաստանը Լաչինի միջանցքը վերաբացելու համար։ Քաղաքագետի պնդմամբ, պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է և մենք պետք է պատրաստ լինենք դրան։

Պողոսյանը նաև նշեց, որ միայն միասնությամբ և 10 միլիոն հայերի համակցված աշխատանքով հնարավոր կլինի դիմագրավել թշնամուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ