ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում կիբեռանվտանգության հարցեր է քննարկել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

դդ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միջազգային կիբեռտարածության անվտանգության գծով քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Լիսիլ Ֆրանցի հետ:

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ:

Կողմերը մատնաշնելով ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հակազդելու անհրաժեշտությունը նաև քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները:

--00—ՍՊ