Կրամատորսկում հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 10-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

9990027b-5182-491c-b8fb-d5abff915130.jpg

Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 10-ի։ Առնվազն 61 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ ծառայություններից։

Շենքի փլատակներից փրկվել է առնվազն 8 մարդ, ևս 3 մարդ դեռ մնում է փլատակներում։

Ի պատասխան ռեստորանը հրթիռակոծելու հետ կապված Կիևի մեղադրանքների՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկրի զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն այն օբյեկտներին, որոնք այս կամ այն կերպ կապված են ռազմական ենթակառուցվածքի հետ, և քաղաքացիական օբյեկտներին չեն հարվածում։

Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի, 56 վիրավորի մասին։

150 հազար բնակիչ ունեցող քաղաքը հաճախ է թիրախավորվել 2022 թ.-ի փետրվարին սկսված ռազմական գործողությունների ընթացքում: Այն ռուսական զորքերի գրաված արևելյան շրջաններում Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած ամենամեծ քաղաքներից մեկն է:

--00—ԶՀ