ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Հակակոռուպցիոն
դատարանը 2023
թվականի
հունիսի 8-
ին
վարույթ
է
ընդունել
ապօրինի
ծագում
ունեցող
գույքի
բռնագանձման
վերաբերյալ
հերթական
հայցադիմումը։
Այս մասին հայտնում են Դատախազության հ
անրային կապերի բաժնից։
Գլխավոր
դատախազության
ապօրինի
ծագում
ունեցող
գույքի
բռնագանձման
գործերով
վարչությունը
պահանջ
է
ներկայացրել
դատարանին՝
ՀՀ
սնանկության
դատարանի
նախկին
աշխատակազմի
ղեկավար
Ա.
Ղ.-
ից
և
վերջինիս
փոխկապակցված
անձից
հօգուտ
Հայաստանի
Հանրապետության
բռնագանձել
հետևյալը՝ • 5
անշարժ
գույք
Երևան
քաղաքում,
Կոտայքի
և
Գեղարքունիքի
մարզերում, 1
շարժական
գույք, 1
անշարժ
գույքի
շուկայական
արժեք,
իսկ
անհնարինության
դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ ավելի քան 118 մլն 805 հազար դրամ. • Տրամադրված փոխառությունների պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 11 մլն 887 հազար 263 դրամ. • 5 մլն 805 հազար 905 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ. • 133 մլն 91 հազար 788 հազար դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1996-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
--00--ԶՀ