ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները ևս մեկ անգամ հաստատել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծել երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման կարևորությունը։
Կողմերը բարձր են գնահատել Անկարայում նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի վերջին հանդիպումը և հույս հայտնել, որ բարձր մակարդակի հանդիպումները կշարունակվեն ներկայիս ինտենսիվությամբ, ինչը դրականորեն կանդրադառնա երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա:
--00—ՅՄ