ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Նոր Մոսկվայի տարածքում հայտնաբերվել է Յուգրայից պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Պատգամավորի մարմինը հայտնաբերվել է Նոր Մոսկվայում գտնվող առանձնատան նկուղում, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ տանը հայտնաբերվել է նաև պատգամավորի կինը, որը հոսպիտալացվել է դանակի հարվածներից ստացած վնասվածքներով։
«Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել դեպքի վայրում հսկողություն իրականացնող աշխատողը»,-եզրափակեց զրուցակիցը։
--00—ՅՄ