774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, սահմանվել է 368 մլն դրամի տուգանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

գտ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։

2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 368.1 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների  լուսանկարներն այստեղ։

--00—ԱՊ