ՊՆ-ն հաստատեց․ Տեղում թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

բանակում-1

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

--00—ՅՄ