Վեճ՝ Արշալույս գյուղի գիշերային ակումբի մոտ․ օդաճնշիչ ատրճանակով օդ են կրակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ ապրիլի 1-ին, ժամը 01.00-ին, Արշալույս գյուղի գիշերային ակումբի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերային ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի 30-ամյա և Տանձուտ գյուղի 32-ամյա երկու երիտասարդների միջև: Նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 30-ամյա երիտասարդը նաև օդաճնշիչ ատրճանակից կրակել է օդ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին երիտասարդները ներկայացել են Վաղարշապատի բաժին և տվել հաղորդումներ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 30-ամյա արմավիրցին Վաղարշապատի քննչական բաժին է ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը:

--00—ԼՄ