«Hummer»-ի վարորդը ձերբակալվել է. նա Արարատի մարզի բնակիչ է, 25 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ՀՀ  ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմանում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: 

--00—ԼՄ