Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Screenshot 2023-01-17 174054

Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։

«Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,-գրել է նա:

--00—ՅՄ