Շուշիի շրջանի որոշ գյուղերում ինտերնետը գործում է, «ՎիվաՍելի» շարժական կապից օգտվողներ կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

ռ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի մալուխի վնասման հետևանքով Եղցահող գյուղը, որը Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար հարցերը լուծում է Գորիսի միջոցով, նույնպես զրկված է ֆիքսված ինտերնետ կապից։ Այս մասին 24News-ին ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Հակոբյանն ասաց, որ գյուղում որոշ մարդիկ «ՎիվաՍել» ընկերության շարժական ինտերնետից են օգտվում, բայց ընդհանուր ֆիքսված ինտերնետի կապն անջատված է։

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի բջջային կապը, ճիշտ է, մի քիչ վատ, բայց աշխատում է»,- ասաց Հակոբյանը։

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը 24News-ին ասաց, որ 4 գյուղերի մի մասը զրկվել է ինտերնետից, մի մասը՝ ոչ, սակայն դժվարացավ ասել, թե կոնկերտ որոնք։ «Ֆիքսված ինտերնետ չկա, բջջային ինտերնետը կիսատ-պռատ աշխատում է։ Այդ չորս գյուղերն էլ օգտվում էին «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մալուխից»,- նշեց Հովյաննիսյանը։

Ավելի վաղ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից 24News-ին հայտնել էին մալուխի վնասման հետևանքով ֆիքսված ինտերնետ կապը դեռեւս չի գործում։ Բացի այդ, մալուխի վնասման պատճառով Արցախից Հայաստան չի լինում զանգահարել։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ