2022-ի հրաշալի ավարտ. Նեո հովազի հերթական այցը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot 2022-12-22 170946

Նեո (արու) հովազի հերթական այցը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածք ֆիքսվել է թակարդ-տեսախցիկներով։
 
Հովազների պարբերաբար մշտադիտարկումը փաստում է բնապահպանական տարածքների մասնավոր կերպով կառավարման ու պահպանման արդյունավետությունը, ինպես նաև տեղանքում բավարար սննդի՝ որս հանդիսացող կենդանատեսակների առկայության մասին:
 
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահովում է հովազների և մյուս խոշոր կաթնասունների միգրացիոն ուղիների անընդհատելիությունը պահպանվող տարածքների միջև։
 
Ըստ IUCN Տեսակների գոյատևման հանձնաժողովի/Կատվազգիների մասնագետների խմբի՝ հովազն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից է:

Տեսանյութն՝ այստեղ

--00—ՅՄ