Կոչ եմ անում ԵԽ ներկայացուցիչներին ճնշում գործադրել` Արցախում հումանիտար աղետը կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

320413816_889288522432813_3683892720211967198_n

Հայաստանում Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացված «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի փակման արարողությունից առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման հետևանքով իրադրությանը` կոչ անելով ԵԽ ներկայացուցիչներին բոլոր հնարավոր խողովակներով ճնշում գործադրել` Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

Անդրադառնալով ծրագրին` նախարարը կարևորել է բժշկական օգնության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պահպանումը:

--00—ՅՄ