Արցախում միայն այսօր՝ հրդեհի 2 դեպք է գրանցվել, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

f6399c37987e30_6399c37987e70

Արցախում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսանկյունից բավականին վտանգավոր են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
 
Միայն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է կամ դրանց անսարքությունը: Բարեբախտաբար, 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել:
 
«Անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ