Տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց Արցախի ահռելի ներուժը, հերթը Երևանինն է․Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

գֆ

«Базовые принципы и параметры установления межгосударственных отношений между Арменией и Азербайджаном»,-Ահա, թե ինչպես է կոչվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ ռուսական կողմի մշակած փաստաթուղթը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ի՞նչ եք կարծում, Արցախի մասին գոնե մի բառ կա՞ այդ փաստաթղթում։ Մտածում եմ՝ ոչ։

Եվ դա գուցե վատ չէ։ Որովհետև այլընտրանքային փաստաթղթում գրված է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Նիկոլը երկու փաստաթղթերին էլ համաձայնություն է տվել։ Ինքը դա չի թաքցնում։ Իր համար մեկ է՝ կա՞ Արցախ, թե չկա։

Բայց Արցախն, իհարկե, կա։ Որքան էլ Ալիևն ու Փաշինյանը փորձեն աչք փակել, օրինակ, նախօրեին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի և այնտեղից հնչած ուղերձների վրա, միևնույն է Արցախի ապագան մեր տարածաշրջանի ամենակարևոր խնդիրն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Հ

ետևաբար, վաղ թե ուշ ինչ-որ մեկը ստիպված է լինելու զբաղվել այդ հարցով։

Նշանակում է՝ ամեն ինչ չէ դեռ կորսված։ Պետք է ուղղակի ժամ առաջ հեռացնել դավաճան կապիտուլյանտին ու վերջապես տեր կանգնել մեր ազգային շահերին։

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց Արցախի ահռելի ներուժը։ Հիմա հերթը Երևանինն է։ Կկարողանա՞նք միասնական լինել, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Ո՞չ, ապա ոչ։

Գրեթե վստահ եմ ասում՝ նոյեմբերի 5-ի հանրահավաքի կարևորությունն անգամ դրա կազմակերպիչները մինչև վերջ չեն գիտակցում։ Ոչ ոք չի գիտակցում։ Եվ դա հասկանալի է. որովհետև այդ հանրահավաքի կարևությունն անհնար է գերագնահատել»,-գրել է նա։

--00—ԻԴ