Թեհրանը թույլ չի տվել իրագործել մի ծրագիր, որով Հայաստանը կտրվելու էր Իրանից. ԻԻՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Թեհրանը թույլ չի տվել տարածաշրջանում իրականացնել մի ծրագիր, որով Հայաստանը կտրվելու է Իրանից. այս մասին հայտնել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Տարածաշրջանում շատ վտանգավոր սցենար էր ընթանում, որով նախատեսվում էր փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։

Անգամ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ դա արել է մինչև զորավարժությունների անցկացումը:

--00—ԼՄ