Վլադիկավկազում Օսմանովը դանակահարել է հայազգի տարեց վարորդին. հայի հարազատները սպանել են նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Վլադիկավկազ ազգության հայի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Կեսգիշերին 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին։ Ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, ինչի պատճառով Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին, գրում է gazeta.ru-ն։

Որովայնի հատվածում դանակահարված տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարձակվողը բերման է ենթարկվել և տեղափոխվել նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վիրավորվել է։

Հիվանդանոց են եկել նաև Գրիգորյանի հարազատները, ու երբ նրա թոռը միջանցքում տեսել է պապու վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել ոտքից ու մեջքից։ Բժիշկները Օսմանովին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն մինչ Օսմանովը սպասում էր շտապօգնության սենյակում, Գրիգորյանի որդին հարվածել է նրա կրծքավանդակին և որովայնին։ Այնուհետ Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է երիտասարդի վրա։ Ոստիկանության աշխատակցին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։

Օսմանովին փրկել չի հաջողվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ