Արտաշատ քաղաքում ինքնակամ կառույց է ապամոնտաժվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

տռռեգտեռգ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքում իրականցվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ։

Իրականացվող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և ձև N2-5 տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-ն որոշման VI գլխի պահանջների խախտում է։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից համայնքի ղեկավարը ծանուցվել է վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը դադարեցնելու և դրա հետևանքների վերացումն ապահովելու վերաբերյալ:

Տեսչական մարմնի գրության հիման վրա համայնքի ղեկավար Կ․ Մկրտչյանի կողմից կասեցվել, այնուհետև ապամոնտաժվել է ինքնակամ կառույցը։



--00--ՍԳ