Զովունի գյուղում պայթյունի հետևանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

զովունի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. մարտի 11-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին,  որ առավոտյան ժամը 09։40-ի սահմաններում մայրը դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է  իրեն։

Նույն օրը՝ ժամը 10։40-ի սահմաններում, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի  40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։

Կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:
 

--00—ՄՀ