ՀՀ 40-ից ավել քաղաքացիներ Ուկրաինայից անցել են Սլովակիա. պատվո հյուպատոս 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

սահման

Հայաստանի Հանրապետության  40-ից ավել քաղաքացիներ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից ի վեր անցել են Սլովակիա։ Այս մասին 24News-ին հայտնել է Սլովակիայում Հայաստանի պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը։ 



Հիշեցնենք, որ Հակոբյանի փոխանցմամբ, Սլովակիայի կառավարությունը պայմաններ է ստեղծել ռուս-ուկրաինական ռազմական էսկալացիայի հետևանքով Ուկրաինան լքողներին ապաստանելու համար։ Ըստ նրա՝ բացի կառավարությունից աջակցություն են ցուցաբերում նաև հասարակական և մարդասիրական տարբեր կազմակերպություններ։ 



««Հայերի համար կացարանի խնդիր բացարձակ չկա, կարիքի դեպքում դիմավորում եմ, ավտոկայարանից կամ երկաթուղային կայարանից տանում, տեղավորում եմ, Սլովակիայի կառավարության աջակցությամբ ապահովվում է նաև սննդի հարցը՝ օրը 3 անգամ։ Խնդիր է առաջանում անցակետում, երբ անձնագրում համապատասխան կնիքը դրված չի լինում, բանակցում ենք ՆԳՆ-ի հետ, որպեսզի այդ մարդկանց կացությունը Սլովակիայում չհամարվի անօրինական։ Սահման անցնողներն ավելի շատ են, քան ապաստան խնդրողները, որովհետև Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ ևս առաջարկում են իրենց մարդասիրական աջակցությունը», - մեզ հետ զրույցում նախկինում նշել էր նա։

--00—ՄՀ