Կիևում հայտարարել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ն անցել է ռուսական ԶՈՒ-ի վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

աէս

Ռուսական զորքերին հաջողվել է գրավել Զապորոժիեի ատոմակայանը, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական կոմիտեն։ Ըստ պաշտոնական Կիևի տարածած հաղորդաֆրության, ԱԷԿ-ի ամբողջ անձնակազմը մնացել է աշխատավայրում և վերահսկում է էներգոբլոկների շահագործումը։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի լույս ուրբաթ հայտարարություն էր տարածել, որ ռուսական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանը, որի հետևանքով վարչական ղեկավարման տարածքում հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ ուկրաինական զլմ-ները հայտնել էին, որ հրդեհը հաջողվել է մարել, ատոմակայանի տարածքում պայթյունի վտանգ չկա։ 



Տեղի ունեցածը կտրուկ արձագանք էր առաջացրել արևմտյան երկրներում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պահանջել է, որպեսզի հարցը քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։

--00—ՄՀ