Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

1115534

Կորեայի Հանրապետությունը 2023 թվականին Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կմատակարարի ավելի մեծ ծավալով, քան 2022 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելի հայտարարությունը, որը նա արել է Կիևում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կորեայի Հանրապետությունը կշարունակի Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել: Այս տարի մեծ մասշտաբներով ռազմական օգնություն կցուցաբերենք», - ասել է Յուն Սոկ Յելը: 

Կորեայի Հանրապետությունն Ուկրաինային մարդասիրական և ֆինանսական օգնություն է ցուցաբերել, մատակարարել է ոչ մահաբեր բնույթի ռազմական իրեր, ինչպիսիք են ականորսիչները և զրահաբաճկոնները, սակայն զենք չի մատակարարել: Ապրիլին Յուն Սոկ Յելը հայտարարել էր, որ Սեուլը կարող է զենք մատակարարել «պատերազմի օրենքների կոպիտ խախտման դեպքում»:

--00—ՅՄ