Վրաստանը մարտի 3-ին կդիմի ԵՄ-ին՝ կազմակերպությանն անդամակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

․

Վրաստանը վաղը կդիմի ԵՄ-ին` արագացված անդամակցության համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանի կառավարությունը արդեն պատրաստում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին՝ Վրաստանի իշխանությունների անունից»,- ասել է Կոբախիձեն։

Նա հիշեցրել է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը նախատեսում էր 2024 թվականին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել, գործընթացն արագացնելու որոշումը կայացվել է «ելնելով քաղաքական համատեքստից և նոր իրականությունից»։

--00--ԱՀ