Չավուշօղլուն Լավրովին ասել է, թե պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում միջնորդ լինել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

լավրով

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել. ՏԱՍՍ-ի թղթակցին հայտել է երկրի արտաքին գործերի նախարարությունում աղբյուրը։

«Քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները։ Նախարար Չավուշօղլուն ասել է, որ ռազմական լարվածության հետագա սրումը ոչ մեկին չի օգնի, նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։Չավուշօղլուն նաև հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև, եթե կողմերը դա ցանկանան», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ում: 

--00--ՄՀ