Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչը սկսում է մրցելույթը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

Փետրվարի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:00-ին, հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը կսկսի իր մրցելույթները Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:

34 պետությունների 70 ուժեղագույն դահուկորդներ իրենց ուժերը կչափեն Սկիաթլոն 30 կմ (15կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում:

«Սկիաթլոնին թուլատրվում են մասնակցել միայն բարձր վարկանիշ ունեցող մարզիկները և այն համարվում է դահուկավազքի ամենադիտարժան ձևերից մեկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

--00—ԼՄ