Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց  

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին ստիպված էր հետաձգել ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։  
 
Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը տեղեկացրել են դատարանին իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։    
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։

--00—ՄՀ