Ղազախստանում այս պահի դրությամբ տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

ցույց

Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք՝ Ղազախստանում տարվա սկզբից բողոքի զանգվածային ցույցեր են մեկնարկել, պատճառը գազի գնի թանկացումն է: Թեև կառավարությունը, ցուցարարների պահանջներին ընդառաջ գնալով, խոստացել էր չփոփոխել գինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարել երկրում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:



--00—ԼՄ