Արա Այվազյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

ԱԳՆԽ

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախարար Այվազյանը հանդիպում անցկացրեց Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի էջից:

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր:

--00--ԱԹ