Ստուգվել են զինծառայողների կենցաղային պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

դիրքեր

Ամանորի տոնական օրերին ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի զգոնությունն ու պատրաստվածությունն ստուգելու նպատակով N զորամիավորման հրամանատարությունն այցելել է մարտական հենակետեր։

Ստուգվել են նաև զինծառայողների կենցաղային պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Վերադաս հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղ ծառայություն։

--00—ՄՀ