ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Այսօր` դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են Առաջին նախագահի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ, և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով:
--00--ԱԹ