Համավարակի 4-րդ ալիքը խիստ չի ազդի տնտեսության զարգացման վրա. եվրակոմիսար

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

եվրակամիսար

Տնտեսության հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին կարծում Է, որ համավարակի չորրորդ ալիքի ազդեցությունը Եվրամիության (ԵՄ) տնտեսության զարգացման վրա այնքան լուրջ չի լինի, ինչպես անցյալ տարի: Այդ կարծիքը նա հայտնել Է նոյեմբերի 15-ին գերմանական Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չորրորդ ալիքը հազիվ թե վնաս հասցնի տնտեսությանը: Տնտեսական հետեւանքները բնավ այնպիսի դրամատիկական չեն լինի, ինչպես անցյալ տարի»,- նշել Է Ջենտիլոնին: Շատ բանով, նրա կարծիքով, դա կապված Է կորնավիրուսի դեմ պատվաստանյութերի առկայության հետ:

«Եթե նույնիսկ Եվրամիության երկրներն այժմ նպատակային սահմանափակումներ մտցնեն, դրանք այլեւս այնպիսի հետեւանքներ չեն ունենա, ինչպես անցյալ տարվա խիստ կարանտինային միջոցները»,- ընդգծել Է եվրակոմիսարը: Դրա հետ մեկտեղ նա հավաստիացրել Է, որ նույնիսկ հիվանդացության աճի պայմաններում խիստ լոկդաուն այլեւս չի լինի:

«Եվրոպայում հոկտեմբերի կեսերից կրկին դիտվում Է վարակման նոր դեպքերի թվի ավելացում, իսկ ախտահարվածների եւ մահացածների քանակն ավելի բարձր Է, քան անցյալ տարի: Սակայն շփումների նոր սահմանափակումները կլիեն սակավ խիստ, քան աշնանը, դրանում ես համոզված եմ»,- ընդգծել Է Ջենտիլոնին: Նրա կարծիքով՝ դա կապված Է այն բանի հետ, որ իրավիճակը փոխվել Է: «Շատ մարդիկ պատվաստված են, եւ նրանք, ովքեր պատվաստված են, որպես կանոն, ավելի քիչ են հիվանդանում, քան նրանք, ովքեր դա չեն անում: Խիստ լոկդաուն այլեւս չի լինի»,- եզրափակել Է նա։   
--00—ՄՀ