Վանաձորում ավագանու թեկնածուի պաշտոնավարումը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Հասարակական

Վանաձորում ավագանու թեկնածու Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ Վանաձորցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի հրամանով այսօրվանից դադարեցվել է ՄՍԾ-ում իմ ծառայությունը որպես տնօրեն: Հրամանը կայացվել է անհիմն ծառայողական քննությունից հետո և որպես կարգապահական տույժ կիրառվել է ծառայության դադարեցումը: Կից ներկայացնում եմ աշխատանքից ազատման հրամանը և պատճառը: Նշեմ, որ քննության համար հիմք է հանդիսացել իմ առաջադրումը որպես Վանաձոր համայնքի ավագանու թեկնածու: Հնարավոր ազատման մասին ինձ բանավոր զգուշացվել էր: Ուզում եմ նշել, որ իմ աշխատած ժամանակահատվածում կենտրոնը ծառայել է Վանաձորցիներին և որևէ թերություն կամ դժգոհություն չի եղել: Ես համոզված եմ, որ ես ազատվել եմ աշխատանքից Վանաձորի ՏԻՄ  ընտրություններին մասնակցելու պատճառով և համոզված եմ, որ Վանաձորցիները կասեն իրենց խոսքը…

Մնացյալ մանրամասների մասով կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ հանգամանալից  կներկայացնեմ թե՛ պատճառները և թե՛ պահանջները, որ ինձ ներկայացվել են:

Ծառայել և ծառայում եմ Վանաձորցիներին…»։

Հասարակական

--00--ԿԿ