ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավային:

«Խոր ցավով տեղեկացա Բաթում քաղաքում մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձած բնակելի շենքի փլուզման մասին:

Վշտակցության և ափսոսանքի իմ խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- ասված է Ալեն Սիմոնյանի ցավակցական ուղերձում: 

--00--ԱԹ