ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Փամբակի 20-ամյա բնակչի վարած «ՈւԱԶ» մեքենան։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Այն բեռնված էր մոտ 1,5 խմ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ ինքն է ժամը 13.30-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել քամատապալ 2 ծառ։
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին: Բենզասղոցը վերցվել է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
--00--ԱԹ