Կապանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

․

Օգոստոսի 8-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայր տանող խաչմերուկում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են մի 47-ամյա տղամարդու վարած «Միցուբիշի» ավտոմեքենան։

Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է կարմրախայտ տեսակի 9 ձուկ, իսկ սրահում` 1 նապաստակ և «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազեն: Վարորդը հայտնել է, որ ձուկը կարթով որսացել է Քաջարան համայնքի «Չայքանդ» կոչվող տարածքի գետից, իսկ նապաստակը՝ Գեղի համայնքում գտնվող լճի հարակից ճանապարհին։

Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կատարվում է քննություն։

--00--ԱՀ