Ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է. սկսվել է տարհանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ճոպանուղի

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ճոպանուղու խափանման հետևանքով մի քանի տասնյակ մարդ մնացել է օդում:

--00--ԱԹ