«ՏաԹևեր»-ում պատահարը կայծակի հետևանքով էր․ 41 այցելու տարհանվել է. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Տաթևեր

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը հայտարարություն Է տարածել այսօր տեղի ունեցած պատահարի վերաբերյալ:

«Հարգելի այցելուներ,

Տեղեկացնում ենք, որ այսօրվա պատահարի հետևանքով ճոպանուղում մնացած բոլոր այցելուները բարեհաջող տարհանվել են։

Տեղեկացնենք, որ պատահարը տեղի է ունեցել կայծակի հետևանքով, երկու խցիկներում ընդհանուր եղել է 41 այցելու։

Այս պահին ճոպանուղին անխափան աշխատում է։ Մենք, ինչպես միշտ, աշխատելու ենք ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, ժամը 10։30-ից մինչ 19։00»,- ասված է հայտարարության մեջ։

--00--ԱԹ