ԱԳ նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այդ մասին  տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

-ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո ո՞ւմ կողմից են իրականացվում նախարարի պարտականությունները: Նաև այսօր լրատվականների կողմից լուրեր շրջանառվեցին ԱԳ նախարարի տեղակալների հրաժարական ներկայացնելու մասին: Հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը:

-Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով չենք մեկնաբանում:

Նկատենք, որ ամենաերկար պաշտոնավարող տեղակալը, ըստ ԱԳՆ-ի կայէջում հրապարակված տվյալների, Արտակ Ապիտոնյանն է։ Նա, ՀՀ վարչապետի որոշման համաձայն, արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ի։

--00—ԼՄ