ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Սիրելի հայրենակիցներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է մեծ հայ, մեծ զինվորական, հորս մարտական ընկեր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը։
Կոմանդոսի ավանդը կգրվի հայոց պատմության ոսկե էջերին։
Ցավակցում եմ հարազատներին և մեզ բոլորիս` մեծ կորստի համար։
Խոնարհվում եմ...»,- գրել է նա:
--00--ԱԹ