ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է արձակուրդի մեկնած Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարը եւ գրել.
«Տեսնես՝ աշխարհի էլ ո՞ր երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ: Այսինքն՝ արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակը ու գնալ արձակուրդ...
Դուք ամեն օր պնդեք, որ Աժ Քննիչ հանձնաժողովը ժամանակավրեպ է...»:
--00--ԱՀ