46-ամյա տղամարդը հոգեկան հիվանդություն ունեցող կնոջն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

նկար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 46-ամյա տղամարդը 2019 թ. հունվար-փետրվարին ծանոթանալով հոգեկան հիվանդությամբ տառապող 1973 թ. ծնված կնոջ հետ, Երևանի տարբեր փողոցներում պարտադրել է նրան զբաղվել մուրացկանությամբ, որից հետո կնոջից վերցրել է ամբողջ գումարը: Բացի դրանից՝ պարբերաբար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ  46-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ