ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեսահանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թ․ ընթացքում կիսատ թողնված ծրագրերը, ինչպես նաև՝ ուրվագծվել 2021 թ․ անելիքները։
Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ 2021 թ․ ընթացքում ԵԱՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ կավելացվեն խորհրդարանի վերահսկողական մեխանիզմները և կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում։
--00—ԼՄ