24-ամյա երիտասարդը Կարմիր գրքում գրանցված թռչուն է որսացել. քննություն է ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

2

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

նկար

--00—ԼՄ