ԱԺ աշխատակիցներին միանվագ դրամական պարգևատրում են ստացել, խոսքը պատգամավորների մասին չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

աժ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից: Նկատենք, որ խոսքը պատգամավորների պագրատրման մասին չէ:

Որոշումը՝ ստորև.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ կողմից  2013 թ.  ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, համաձայն որի՝ ԱԺ աշխատակիցների պարգեւատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը, ԱԺ բոլոր աշխատակիցներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ»:

--00—ԼՄ